Ավարտվեց Իտալիայի առաջնության 1/4 եզրափակչի «Ինտեր»-«Լացիո» հանդիպումը:

Խաղի հիմնական ժամանակում գոլեր չարձանագրվեցին: Մրցավարի ավելացրած ժամանակում նախ խաղը հաշիվը բացեց Չիրո Իմոբիլեն, դրանից հետո էլ, 122-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածով, հաշիվը հավասարեցրեց Մաուրո Իկարդին:

Իսկ ահա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Լացիոյի» ֆուտբոլիստները: «Լացիոն» պայքարը կշարունակի կիսաեզրափակչում: