Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է թեթև մարդատարների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ փակ:

Գորիս-Սիսիան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան քաղաքների ավտոճանապարհներին և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի ավտոճանապարհին բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կան կուտակված բեռնատարներ: